**4.  1920-21 Դավաճանություն (1-4),  դրո, նժդեհ, ալեքսանդրապոլի, կարսի պայմանագիր, աթաթուրք, մայիսյան — Transcript & Summary | SozAI**
Source: https://sozai.app/transcript/1920-21-davachanutyun-nzhdeh-aleksandrapoli-karsi-pajmaker-ataturk-mayisyan/

Վերլուծություն 1920-21 թթ. հայ-ադրբեջանական-թուրքական հարաբերությունների, Բաքվի նավթի և մայիսյան հեղափոխության մասին։

## Key Takeaways

- Բաքվի նավթի կարևորությունը մեծ դեր խաղաց տարածաշրջանային քաղաքականության մեջ։
- Դաշնակների և արտասահմանյան ուժերի համագործակցությունը նպաստեց հայկական հարցի բարդացմանը։
- Սովետական Միության ներթափանցումը տարածաշրջան հանգեցրեց նոր քաղաքական իրավիճակի և ուժերի վերադասավորման։
- Մայիսյան հեղափոխությունը ցույց տվեց ներքին պայքարի դաժանությունը և քաղաքական ճնշումները Հայաստանում։
- Լենինի և Բրեստ-Լիտովսկի պայմանագրի ազդեցությունը խոչընդոտեց հայկական ինքնիշխանության հաստատմանը։

## What the video covers

- Դաշնակները ստեղծվել էին արտասահմանյան փողերով՝ Անգլիայի և որոշ ուժերի ծրագրերը իրականացնելու համար՝ ուղղված հայկական հարցի լուծմանը։
- Բաքվի նավթը 900-ականների սկզբին համարվում էր աշխարհի նավթի արտադրության մոտ 50%-ը, ինչը մեծ ռազմավարական նշանակություն ուներ։
- 1918 թ. Բաքվում տեղի ունեցան հայերի ջարդեր՝ թաթարների և այլ ուժերի կողմից, ինչը կապված էր տարածաշրջանի քաղաքական խաղերի հետ։
- 1920 թ. Սովետական բանակը գրավեց Բաքուն՝ առանց մեծ դիմադրության, ադրբեջանական զորքերը միացան Սովետական Միությանը։
- Անգլիական զորքերը 1920 թ. մայիսին մտան Բաթում, իսկ թուրքական զորքերը դարձան ադրբեջանական՝ անգլիական տիրապետության տակ։
- Մայիսյան հեղափոխությունը 1920 թ. Սովետական Ալեքսանդրապոլում, Կարսում և այլ վայրերում՝ դաշնակների և կոմունիստների միջև բախումներով։
- Դաշնակները ճնշեցին հեղափոխությունը՝ սպանելով հարյուրավոր մարդկանց, ձերբակալելով և թալանելով նրանց ունեցվածքը։
- Գաղտնի նամակագրությունները՝ Օրջոնիկիձե, Չիչերին, Լենին, Ստալին, ցույց են տալիս տարածաշրջանի քաղաքական բարդ իրավիճակը և ուժերի շահերը։
- Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և Լենինի դիրքորոշումը խոչընդոտեցին հայկական հարցի վերջնական լուծմանը։
- 1920 թ. տարածաշրջանում ուժերի բաշխումը և միջազգային շահերը մեծ ազդեցություն ունեցան Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ճակատագրի վրա։

Answers

## Questions about this video

Ինչու էր Բաքվի նավթը կարևոր 1920-ականներին։

Բաքվի նավթը կազմում էր աշխարհի նավթի արտադրության մոտ 50%-ը, ինչը դարձնում էր ռազմավարական կարևորություն ունեցող ռեսուրս, և դրա վերահսկողությունը մեծ ազդեցություն ուներ տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վրա։

Ո՞վ էր դաշնակների հիմնական նպատակը և ովքեր էին նրանց աջակցողները։

Դաշնակները ստեղծվել էին արտասահմանյան, հատկապես Անգլիայի, փողերով՝ իրականացնելու հակակառավարական և հակահայկական ծրագրեր՝ նպաստելով տարածաշրջանում իրենց շահերի առաջխաղացմանը։

Ինչպե՞ս տեղի ունեցավ մայիսյան հեղափոխությունը Հայաստանում 1920 թվականին։

Մայիսյան հեղափոխությունը տեղի ունեցավ Սովետական Ալեքսանդրապոլում, Կարսում և այլ վայրերում, որտեղ դաշնակները ճնշեցին կոմունիստական շարժումը՝ սպանելով հարյուրավոր մարդկանց և ձերբակալելով հեղափոխության մասնակիցներին։

## Full Transcript — Download SRT & Markdown

00:00

Speaker A

Ամփոփելով այս ամենը, նորից եմ ցանկանում ընդհանրացնել, որովհետեւ պրոբլեմը շատ ավելի խորն է, քան միանգամից երեւում է:

00:08

Speaker A

Ու մի քանի անգամ կփորձեմ նորից կրկնել՝ լրացնելով բացակայող մասնիկները, հասնելու համար իրականությանը, ինչքան հնարավոր է:

00:18

Speaker A

Ուրեմն, դաշնակները ստեղծվել էին արտասահմանյան փողերով ու հակակառավարական ուժ էին կազմում:

00:24

Speaker A

Իրենց նպատակները ազգայնական շարժման տակ իրականացնելն էր Անգլիայի ու որոշ ուժերի պլանները կապված Թուրքիայի ու Ռուսաստանի ավիրման հետ:

00:35

Speaker A

Հատկապես լավ աշխատեցին Անդրկովկասում:

00:37

Speaker A

Միաժամանակ մինչեւ 6000 զորքով գրավելով Բաքուն ու մաքրելով թաթարներից ու հավատացյալներից, որը պատճառ դարձավ Բաքվի հայերի ջարդերի 1918 թ. սեպտեմբերին թաթարների եւ այլնի կողմից:

00:52

Speaker A

Այսինքն՝ ի՞նչ տեղի ունեցավ, Բաքուն մաքրեցին հայերից, որոնք մեծ մասամբ հարուստ էին ու թաթար մուսուլման հարուստներից, որ լավն էր, պինդ մնա անգլիացիքի տակ, ոչ մի հարուստ մտավորական չմնա:

01:04

Speaker A

Միաժամանակ հանձնելով հայկական հողերը ու ճանապարհ բացելով թուրքական զորախմբին,

01:10

Speaker A

զինելով նրանց ռուսական բանակի զենքով ու հագուստով ու արագ ժամկետներում հասնելով Բաքու:

01:14

Speaker A

Այնտեղ պաշտպանության համար անգլիական նավթահորերի, միաժամանակ կործանելով հայերին:

01:20

Speaker A

Լուծելով հայկական հարցը:

01:22

Speaker A

Ո՞րն էր հայկական հարցը:

01:23

Speaker A

Անգլիան իր ընկեր Օսմանյան կայսրության հետ չէին կարողանում գնային Բաքվի նավթը վերցնեին ու Անդրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Գրոզնին եւ այլն գրավեին:

01:30

Speaker A

Ես այստեղ ուզում եմ նորից նշեմ կարեւորությունը Բաքվի, Բաքվի նավթի:

01:36

Speaker A

Այն ժամանակներում 900-ականների սկզբին Բաքուն ավելի շատ նավթ էր արտադրում, քան ամբողջ ԱՄՆ-ն:

01:44

Speaker A

Բաքվի նավթը մոտավորապես կազմում էր աշխարհի արտադրած նավթի 50%-ը:

01:51

Speaker A

Հայերը դրանից մոտ 100 տարի առաջ կռվում էին ռուսների հետ միասին ու խախտում էին այդ ամբողջ պլանները Կովկասի գրավման:

01:59

Speaker A

Պահում էին Ռուսաստանի հարավ-արեւմտյան սահմանը:

02:02

Speaker A

Բացի դրանից այն ժամանակ այդքան նավթահոր չկար աշխարհում, իսկ Բաքվինը շատ մաքուր էր:

02:08

Speaker A

Հայերը պետք է կործանվեին, դա էր հայկական հարցի լուծումը, որ վերջապես կարողանային մտնեին Կովկաս:

02:15

Speaker A

Եվ ի վերջո մտածեցին, ասին՝ դե որ հայերն են մեզ խանգարում, իրենց ձեռքով էլ այնպես անենք, որ օգնեն:

02:21

Speaker A

Ստեղծեցին այս ոչխարներին, իրենք էլ թուրքերի հետ միասին սաղը հանձնեն Անգլիային:

02:26

Speaker A

Հետո ցել ընկեր գերմանացիների վրա, իբր գերմանացիներն էին լրիվ կազմակերպել:

02:32

Speaker A

Չնայած երիտթուրքերը իրենց ագենտներն էին ու մենք տեսանք ամեն ինչ արեցին թուրքերը, որ Անգլիան գրավի Ադրբեջանը, Գրոզնին, Վրաստանը:

02:38

Speaker A

Հեսա կտեսնեք ոնց են ուզում Վրաստանը գրավեն:

02:40

Speaker A

Ու գերմանացիները չէին թողնում ոչ խառնվել Բաքու, ոչ Վրաստանի տարածքից մի ոտք դնել ուրիշ տեղ:

02:47

Speaker A

Միաժամանակ հանձնեցին երիտթուրքերը Անգլիային Իրաքը, Պաղեստինը, արաբաթափեցին Պաղեստինը Օսմանյան ուժերի միջոցով:

02:54

Speaker A

Այնտեղ բերելով հետո անգլիացիների միջոցով հրեաներին, գրավելուց հետո, հետո հանձնեցին Կոստանդնուպոլսի ճանապարհը:

03:00

Speaker A

Մուդրոսի պայմանագրի ժամանակ հետագա ներթափանցում միջոց ստեղծելով Անգլիայի համար դեպի Կովկաս արդեն Սեւ ծովով:

03:06

Speaker A

Որով նրանք օգտվում են, գալիս են, հետո կտեսնեք:

03:10

Speaker A

Հետո գրավեց ու հանձնվեց Անգլիային Բաքուն, Օսմանյան զորք թողնելով այնտեղ:

03:16

Speaker A

Որոնք դարձան ադրբեջանական զորք անգլիական տիրակալության տակ, որ պահպանի այդ նավթի հորերը ու շարունակի դեպի Միջին Ասիա:

03:22

Speaker A

Օգնելով Անգլիային, որովհետեւ այնտեղ իրենք ընդհանրապես զորք չունեին:

03:26

Speaker A

Մի խոսքով, շատ սիրուն ամեն ինչ ստացվեց ըստ պլանի, բայց մի բան այստեղ չստացվեց:

03:31

Speaker A

Բրեստ-Լիտովսկի Լենինը ոչ չթողեց եւ երկրորդը ամենակարեւորը Հայաստանում:

03:36

Speaker A

Այս տղու պատճառով հայկական հարցը վերջնական չլուծվեց:

03:40

Speaker A

Դրա համար պետք է կրկնել:

03:42

Speaker A

Այսպիսով, երկրորդ փորձը 1920 թ.:

03:45

Speaker A

Ես այստեղ չեմ ուզում շատ ավելի խորանալ դրա մեջ, ինչ որ ցույց տվեցի 18 թ.-ին, որովհետեւ հիմնականում արդեն պարզ է ինչ սխեմա էր գործում:

03:54

Speaker A

Դե սկսենք ամփոփել 19-ից 20 թ.-ին ի՞նչ տեղի ունեցավ, արդեն դետալներին չանդրադառնում շատ:

03:59

Speaker A

Ու հիմնական աղբյուրը պետք է վերցնենք գաղտնի նամակագրությունը, հիմնականում Օրջոնիկիձե, Չիչերին, Լենին, Ստալին դրանց մեջ:

04:07

Speaker A

Որովհետեւ տեղային մարմինները, ոնց որ մենք տեսնում ենք, սաղ սուտ են ասում:

04:11

Speaker A

Թուրքերից է օգտվես, հազիվ ինչ-որ մի օգուտ կստանաս:

04:15

Speaker A

Հիմա ամփոփենք 1920 թ.-ի ուժերը, ի՞նչ էր այնտեղ մոտավորապես տեղի ունենում:

04:23

Speaker A

Այնտեղ Նախիջեւանը, Երեւանը, Կարսը հայաստանի տարածքում էին, Զանգեզուրն ու Սյունիքի համար:

04:29

Speaker A

Նաեւ ադրբեջանցիները Նախիջեւանից էին կախված, իբր ոչ մեկին չէր պատկանում:

04:34

Speaker A

Շարունակում ենք:

04:36

Speaker A

Ուժերը մոտավորապես այսպես են դասավորված՝ Հյուսիսային Կովկաս եւ այլն:

04:42

Speaker A

Բոլշեւիկները արդեն ամեն ինչ գրավել են, սաղին ջարդել են ու ուզում են մտնել Բաքու եւ Վրաստան ու Հայաստանը վերցնել:

04:49

Speaker A

Առաջինը շարժվում են Բաքվի ուղղությամբ:

04:53

Speaker A

Թուրքերը Հայաստանի սահմանում մարդ չկա:

04:56

Speaker A

Այնտեղ զորքը գոյություն չունի, Աթաթուրքը Թուրքիայում ուժեղանում է մանրից, որ Սովետի դեմը առնի:

05:02

Speaker A

Իսկ անգլիացիները փախնում են Բաքվից դեպի Պարսկաստան:

05:07

Speaker A

Սկսենք:

05:09

Speaker A

Ապրիլ 1920 թ., Սովետական բանակը առաջարկություն է անում Բաքվին, Ադրբեջանին միանալ Սովետական Միությանը:

05:15

Speaker A

Բայց դա տեղի չի ունենում:

05:17

Speaker A

Ամսի 27-ից 28 ապրիլի գիշերը մտնում է բրոնիրովնի գնացքը Բաքու ու վերցնում են քաղաքը համարյա առանց կրակոցի:

05:24

Speaker A

Գնացքի հետ կա մի բատալիոն պեխոտա, հետո կավալերիան է մոտենում ու ադրբեջանական զորքերը միանգամից միանում են Սովետին:

05:30

Speaker A

Իսկ տեղի թուրքական այն հրոսակախումբը, որ կար, չեն թողնում, որ այդ ժամանակավոր կառավարությունը, դե Անգլիացիք արդեն փախել էին:

05:36

Speaker A

Փախնի Բաքվից ու հանձնվում է ամեն ինչ ռուսներին:

05:40

Speaker A

Ու Ադրբեջանը վերցնելուց հետո որոշում են մտնել Վրաստան, բայց չեն մտնում:

05:46

Speaker A

Սպասում են, նույնն էլ Հայաստանի բանով ու ուզում են խաղաղ ձեւով մտնել երկու պետություն:

05:50

Speaker A

Որ ցույց տան միջազգային հանրությանը, որ տեսեք մենք ինչ ցիվիլ երկիր ենք՝ Սովետական Միությունը:

05:54

Speaker A

Դա բաց է այդ, երեւում է իրենց գաղտնի գրառումներում:

05:58

Speaker A

Հիմա կողմնակի ուժերն էլ ասեմ ի՞նչ էր տեղի ունենում, 17 մայիս 1920 թ. անգլիական զորքը մտնում է Բաթում:

06:04

Speaker A

Որ գերմանացիք արդեն դուրս էին եկել:

06:06

Speaker A

Չնայած վրացիք ուզում էին ուրիշ զորքեր այնտեղ չմտնեին, բայց պատահական հայտնվում են Բաթում:

06:12

Speaker A

Բացի դրանից անգլիացիները 19 մայիսի դակլադից երեւում է, որ գիտեին, որ Սովետը չի ուզում մտնի Պարսկաստան ու իրենց նավթահորը Պարսկաստանում անգլիական վտանգի տակ չէր:

06:19

Speaker A

Իսկ Բաքուն չէին կարող պահեին Սովետի ուժերի դեմ, հնարավորություն չկար, բանակը չունեին:

06:26

Speaker A

Իսկ թուրքական զորքը, որ այնտեղ կար, արդեն ադրբեջանական էր դարձել, շրջափակման մեջ չընկնելու համար այնտեղ հայերն էին, այն կողմից էլ ռուսներն էին գալիս, հանձնվում են ռուսներին:

06:33

Speaker A

Դա է պատճառը:

06:36

Speaker A

Մոտավորապես հասկացանք ի՞նչ էր կատարվում ու զուտ տվյալներ կոնկրետ էլ չեմ խորանում մեջը:

06:41

Speaker A

1920 թ. մայիս, ադրբեջանցիք ստիպում են Ղարաբաղ, Զանգեզուր իրենց երկիր մտցնել տեղական որոշումով:

06:49

Speaker A

Երկու մասերում էլ չէին ուզում մտնել Ադրբեջան, խնդրեցին Սովետական կառավարությանը:

06:54

Speaker A

Օրջոնիկիձեն, օրինակ, որ գա, տեսնի Ղարաբաղ ու Զանգեզուր ժողովրդի կամքը, հարցնի, որ չեն ուզում միանան Ադրբեջանին:

07:02

Speaker A

Շարունակում ենք:

07:03

Speaker A

Լենինն ասում է Օրջոնիկիձեին դակլադից հետո, որ ինքը ասում է այդ իրադրության մասին, բան չանել, որ ադրբեջանցիները չնեղանան:

07:10

Speaker A

Բացի դրանից պետք է միջազգային դրության պատճառով զգուշություն ցուցաբերենք, որ մենք խաղաղ ենք ու մարդասեր:

07:17

Speaker A

Հայաստանը ներկա պահին մեր համար հետաքրքրություն չունի:

07:22

Speaker A

Մայիս 11, 1920 թ., Օրջոնիկիձեի դակլադը, թե իբր Ադրբեջանը Սովետ մտնելուց հետո Հայաստանի Սովետական տրամադրությունները, հատկապես Երեւանում ու Ալեքսանդրապոլում բարձրացած են:

07:30

Speaker A

Եվ ժողովուրդը ուզում է դաշնակներին հեռացնի ու միանա Սովետին:

07:33

Speaker A

Եվ իրոք:

07:35

Speaker A

Մենք տեսնում ենք մայիսի 10-ին մայիսյան հեղափոխություն է տեղի ունենում Սովետական Ալեքսանդրապոլ, Կարս, Սարիղամիշ, Եղեգնիկ:

07:42

Speaker A

Կրկնում են Ղարաբաղը եւ Սյունիքը դաշնակների տակ չէին, նրանք մենակ Երեւանում էին ուժեղ:

07:50

Speaker A

Սկսում են կոմունիստ հայերի դեմ ճնշում գործադրել դաշնակները ու հեղափոխությունը 14 մայիսին:

07:56

Speaker A

Մի քանի ընդհարումներից հետո ընկնում է:

08:00

Speaker A

Սարիղամիշ 19 մայիսի, Նոր Բայազետ, Ղազախ 5 հունիսի մինչեւ հլը մնում են, բայց դաշնակները սաղին, այսպես ասած, ճնշում են:

08:08

Speaker A

Ի՞նչ արեցին նրանց կողմից:

08:10

Speaker A

Հարյուրավոր մարդիկ են սպանում:

08:12

Speaker A

Կարսում 300 մարդ գնդակահարվում է:

08:15

Speaker A

Տասնյակներով Կարս-Նահանգի հյուսիսում, հյուսիս-արեւելքում են սպանվում, գնդակահարվում են Ալեքսանդրապոլում, մերձակա տարածքներում:

08:22

Speaker A

Դաշնակների անունը դառնում է մաուզերիստ դաշնակ, ամբողջ Հայաստանով ընտանիքներով ու կենդանի մնացածները, ով որ այդ հեղափոխությանը էին մասնակցում, ձերբակալվում են:

08:29

Speaker A

Ծեծի ենթարկվում, բանտեր ու թալանում, ունեցվածքի առգրավում:

08:33

Speaker A

Ղազախից փախած փախստականները, հայ, գնում են Սովետական Ադրբեջան:

08:40

Speaker A

Այնտեղ հեղափոխական մի երկու գլխավորներից մայիսյանին ձերբակալում են Դաիձյանին ու մնացածին գերի վերցնում ու ուրիշ խնդիր է լինում:

08:47

Speaker A

Դաիձյան:

08:49

Speaker A

Մի հետաքրքիր դրվագ է 24 մայիսի 1920 թ. Օրջոնիկիձեի դակլադից դեպի Մոսկվա:

08:57

Speaker A

Հայաստանի սահմանին չկան թուրքական կանոնավոր զորքեր, կան մենակ տեղային շտաբեր ու միայն զինված մարդիկ բնակչությունից:

09:02

Speaker A

Տեղային բնակչությունից:

09:04

Speaker A

Սահմանը անցնում է էլի Կարսով:

09:06

Speaker A

Այնտեղ ընդհանրապես զորք չկա:

09:08

Speaker A

Սաղ թողել գնացել են:

09:11

Speaker A

Արդյունքում 30 հոկտեմբերի Աթաթուրքի զորքը վերցնում է Կարսը, 16 նոյեմբերի հանձնում են Ալեքսանդրապոլը, դաշնակները ի՞նչ են անում:

09:19

Speaker A

Խնդրում են Անտանտին օգնել թուրքերի դեմ:

09:23

Speaker A

Բայց ո՞նց պիտի Անտանտը իրենց օգնի:

09:25

Speaker A

Այսպես ասենք:

09:27

Speaker A

Չիչերինը ամսի 13-ին հայտնում է օգնություն հայերին թուրքերի դեմ, դաշնակները հրաժարվում են:

09:35

Speaker A

Հիմա:

09:37

Speaker A

Երկու դրվագ Ստալինի դիմումից Լենինին 19 նոյեմբերի 1920 թ.:

09:43

Speaker A

Ասում է՝ վախենում ենք, որ Հայաստանի պահով կոմունիստները ուշացել են, որովհետեւ Քեմալը կարող է Հայաստանը ուտի ամբողջությամբ:

09:50

Speaker A

Մինչեւ մեր Սովետական ուժերը հասնեն:

09:53

Speaker A

Դաշնակները չեն թողնում, որ գան:

09:56

Speaker A

Այստեղ ուզում եմ նորից շեշտել:

09:59

Speaker A

Կոմունիստները, որ նայեք իրենց դակլադները, ոչ մի անգամ չեն ասում՝ պետք է ուժ գործադրել Հայաստանի դիմաց, ամբողջը պետք է լինի հոժար կամքով:

10:09

Speaker A

Ոչ Հայաստանի դիմաց, ոչ Վրաստանի, ոչ մի դեպքում բռնի ուժ չգործադրել:

10:15

Speaker A

Թողեք, գանք, կօգնենք:

10:17

Speaker A

Ասում է՝ գալիս են ձեզ սպանեն:

10:18

Speaker A

Ասում են՝ չէ, չենք ուզում, պետք չի:

10:21

Speaker A

Եվ մի դրվագ էլ, որ հուլիսի 25-ին, այսինքն Աթաթուրքի հարձակվելուց երեք ու կես ամիս առաջ:

10:30

Speaker A

Հունական կողմից արդեն հունիս, հուլիս ամիսներին ուղարկվում են զենքեր Փոթի նավահանգիստ:

10:36

Speaker A

Մի մասը արդեն տեղափոխվել էր Հայաստան:

10:39

Speaker A

Իսկ մյուս մասը պետք է տեղափոխվեր:

10:42

Speaker A

Զենքերի մեջ 25000 հատ վինտովկա Բոշ:

10:46

Speaker A

400 թեթեւ պուլիմյոտ:

10:48

Speaker A

58 միլիոն պատրոն:

10:50

Speaker A

80 տոննա բիսկվիտ:

10:52

Speaker A

40000 կոմպլեկտ հագուստ, 500 հեռադիտակ:

10:56

Speaker A

Լիքը դեղ, վիրահատական ինստրումենտներ եւ այլն:

10:59

Speaker A

Զենքի պակաս ոնց որ հիմա հայերը չունեին:

11:02

Speaker A

Հը՞:

11:04

Speaker A

Բայց մեկ է, Կարսը հանձնում է թուրքերին:

11:08

Speaker A

Արդեն Աթաթուրքին:

11:11

Speaker A

Նաեւ ոնց որ տեսնում ենք, Սեպու Ալեքսանդրապոլը թողնում, փախնում է էլի Աթաթուրքին:

11:15

Speaker A

Առանց կռվի:

11:17

Speaker A

Նոյեմբերի 29, 1920 թ., Աթաթուրքը արդեն Կարսը վերցնելուց հետո Նախիջեւանից հայերի փախուստից հետո:

11:24

Speaker A

Նոր ջարդերից վախենալով:

11:27

Speaker A

Սովետական զորքը արդեն 11-րդ բանակը շարժվում է Հայաստանի ուղղությամբ:

11:33

Speaker A

Աթաթուրքը խնդրում է վերցնել Սովետական Հայաստանը, որ մեջքը ազատ լինի իրա ու ինքը ուժերը ներդնի թուրքական մնացած տարածքները Թուրքիայի մաքրելու:

11:40

Speaker A

Ի՞նչ է ունենում այստեղ:

11:42

Speaker A

Որ տեսնում են, որ Սովետական զորքը գալիս է արդեն, Հայաստանի կառավարության դաշնակների մի մասը, որ կատաղի Սովետի դեմ էին, հատկապես Դրաստամատ Կանայան Դրոն:

11:50

Speaker A

Այնտեղ պաշտպանության նախարարը:

11:52

Speaker A

Ասում է, որ պետք է մտնեն իրենք Սովետական կառավարության մեջ:

11:57

Speaker A

Այսինքն ի՞նչ:

11:58

Speaker A

Լրիվ սկզբունքների դեմ մենակ կառավարության մեջ լինի:

12:03

Speaker A

Թե ոնց, բայց էլի չեն թողնում զորքը մտնի Երեւան, որը մտնում է սկզբից Դիլիջան առանց մի կրակոցի:

12:09

Speaker A

Որովհետեւ ժողովուրդը ուզում է Սովետ, չէին պայքարում այդ Սովետական բանակի դեմ:

12:13

Speaker A

Այդ ընթացքում Դրոն ասում է՝ համաձայն ենք Սովետին:

12:16

Speaker A

Խաբելով, բայց ոչ մի քայլ չանելով, որ բանակը շարժվի դեպի Երեւան:

12:22

Speaker A

Ինչի՞ չի անում:

12:24

Speaker A

Ինչի՞ է խաբում:

12:26

Speaker A

Բանակը մտել է արդեն Դիլիջանում կանգնած է:

12:29

Speaker A

Դեկտեմբերի 4-ին նոր մտնում է Սովետական բանակը Երեւան:

12:33

Speaker A

Ու Լեգրանի խնդրանքով, այնտեղի դեսպանը, որ ուզում էին Դրոն ու մեր ախպեր ֆինանսների նախարար Համբարձում Տեր-Տերյանը մտնեն սկզբում Սովետի կառավարության մեջ:

12:40

Speaker A

Այսինքն իրենք ասում են՝ հանձնում ենք Հայաստանը, բայց որ մենք ուզում ենք ձեր կառավարության մեջ լինենք, կառավարության անդամ լինենք:

12:46

Speaker A

Դաշնակները, որ Սովետին ատում էին:

12:49

Speaker A

Հա, գիտե՞ք ինչի չէր ուզում Դրոն, որ գային Սովետական զորքը մտներ Երեւան:

12:55

Speaker A

Այդ չորս օրվա ընթացքում, չէ՞, այսինքն իրենք մտան Դիլիջան ամսի 29-ին:

13:00

Speaker A

Հիմա ասում է՝ գանք:

13:02

Speaker A

Ասում է՝ չէ, սպասեք:

13:03

Speaker A

Ի՞նչ էր այնտեղ կատարվում:

13:05

Speaker A

18 նոյեմբերի զինադադար էր կնքված արդեն հայերի ու թուրքերի մեջ, Աթաթուրքի զորքը արդեն Ալեքսանդրապոլով վերկալած էր, Կարսով բանով եւ այլն:

13:15

Speaker A

Ալեքսանդրապոլում ռուսական զորքը, որ մտնում է Դիլիջան, Դրոն ասում է՝ հա, եկեք, համաձայն եմ, բայց ես ուզում եմ ձեր կառավարություն մտնեմ:

13:23

Speaker A

Դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում ստորագրվում է թուրքերի հետ պայմանագիր, որով դաշնակները ստորագրում են հանձնել Հայաստանի արեւմտյան հողերը:

13:30

Speaker A

Այսինքն Հայաստանի 50%-ը տալիս են թուրքերին, հրաժարվում են Սեւրի պայմանագրից, պլյուս հանձնում են Նախիջեւանը թուրքերին:

13:38

Speaker A

Խատիսյանը ստորագրում է պայմանագիրը եւ այսպես ասեմ, իմ կողմից ամեն ինչ արվում է այստեղ, որպեսզի հանձնել Թուրքիային այն հողերը, որոնց մեջ ռուսական բանակը չէր մտել:

13:46

Speaker A

Ռուսական բանակը մտել էր Երեւանյան տարածք:

13:50

Speaker A

Այսինքն, որ հանձնեն, ոնց որ ռուսներն էլ էին մեջը, իրենց ձեռքում էր Նախիջեւանը եւ Կարսը:

13:56

Speaker A

Երկուսն էլ հանձնեցին, ես այստեղ թույլ կտամ ինձ նաեւ կասկածել, որ Սյունիքն ու Ղարաբաղն էլ, որ իրենց ձեռը լիներ, լրիվ հանձնելու էին:

14:03

Speaker A

Որովհետեւ իրենք չէին թողնում, որ Սովետական զորքը գա, հասնի Երեւան, մինչեւ այդ պայմանագիրը չստորագրեն:

14:10

Speaker A

Դրոն, Դրաստամատ Կանայանը:

14:12

Speaker A

Մի պահ էլ նշեմ ի՞նչ է կատարվում այս դեկտեմբերի 4-ին, որ մտնում են Հայաստան, ասում է՝ Սովետական է դառնում, հետո կամփոփեմ:

14:20

Speaker A

Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի կառավարության, Սովետական պետության կառավարության նիստի ժամանակ որոշվում է Նախիջեւանը տալ Հայաստանին, Զանգեզուր տալ Հայաստանին, Ղարաբաղը տալ Հայաստանին ու ոչ մի բան չունեն:

14:30

Speaker A

Ասում են՝ սաղ ձեզ ենք տալիս, որովհետեւ դուք արդեն կոմունիստ եք, էլ չենք վախում, մեր մարդկանց այնտեղ ոչ մի բան չեն անի:

14:35

Speaker A

Ադրբեջանը ինքնակամ հրաժարվում է այդ տարածքից պետական նիստով, որը հաստատում է Ստալինը:

14:41

Speaker A

Հիմա մի հատ էլ ամփոփեմ այս տեղի ունեցածը, որ պարզ լինի:

14:44

Speaker A

Մայիսին, դրանից առաջ ասում էին՝ մտեք Սովետ, չէին ուզում, ասում էին՝ ժողովուրդ:

14:51

Speaker A

Ամբողջ ժողովուրդը ուզում էր մտնել Սովետ, թե հիմա շատ, թե քիչ չգիտեմ, բայց ամբողջ Հայաստանով մեկ տեղի ունեցավ մայիսին 1920 թ.-ի հեղափոխություն:

14:57

Speaker A

Որտեղ ժողովուրդը ուզեցավ մտնի Սովետ:

15:00

Speaker A

Ամբողջ Հայաստանի տարածքով ճնշվեց հեղափոխությունը դաշնակների կողմից:

15:03

Speaker A

Սպանություններ եւ այլն:

15:05

Speaker A

Հուլիսին Հայաստանը ստանում է հունիս, հուլիսի արանքում ահագին զենք հունացիքից:

15:11

Speaker A

Այսինքն զենք, զինամթերք ունեին:

15:13

Speaker A

Ու այդ նույն ժամանակ թուրքական զորքը, ասում եմ դակլադներով Հայաստանի Կարսի սահմանին չկար, կային ինչ-որ զորախմբեր:

15:21

Speaker A

Ուրեմն, 30 հոկտեմբերի Աթաթուրքի զորքը գրավում է Կարսը:

15:26

Speaker A

16 նոյեմբերի հանձնում են Ալեքսանդրապոլը առանց կռվի:

15:30

Speaker A

18-ին ստորագրում են պայմանագիր զինադադարի, այնտեղ էլի ասում են՝ գա, եկեք մտեք:

15:36

Speaker A

Ասում է՝ չէ, չենք ուզում:

15:38

Speaker A

Ասում են՝ օգնեք:

15:39

Speaker A

Ասում են՝ չենք ուզում:

15:40

Speaker A

Հետո տեսնում են՝ էլ ձեւ չկա, այնտեղ Ստալին, Մոլոտով ասում են՝ գնացեք վերկալեք, սաղ թուրքերը սաղին սպանելու են:

15:46

Speaker A

Զորքը Սովետական մտնում է Դիլիջան, Դիլիջան հայերը առանց կռվի հանձնում են, որովհետեւ սաղ էլ ուզում էին մտնեին:

15:53

Speaker A

Ի՞նչ են անում դաշնակները:

15:55

Speaker A

Ասում են՝ տեսնում են, որ արդեն նրանց ճար չկա, ասում են՝ սպասեք, մենք մտնում ենք, բայց այս երկուսս ուզում ենք ձեր կառավարություն մտնենք:

16:02

Speaker A

Այսինքն լրիվ սկզբունքների դավաճանում ու խաբել:

16:06

Speaker A

Այդ ընթացքում, քանի որ հլը որ չէր հասել Սովետական զորքը, Դրոն ասում է՝ հա, եկեք, համաձայն եմ, բայց ես ուզում եմ ձեր կառավարություն մտնեմ:

16:13

Speaker A

Դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում ստորագրվում է թուրքերի հետ պայմանագիր:

16:16

Speaker A

Որով դաշնակները ստորագրում են հանձնել Հայաստանի արեւմտյան հողերը, այսինքն Հայաստանի 50%-ը տալիս են թուրքերին, հրաժարվում են Սեւրի պայմանագրից, պլյուս հանձնում են Նախիջեւանը թուրքերին:

16:27

Speaker A

Խատիսյանը ստորագրում է պայմանագիրը եւ այսպես ասեմ, իմ կողմից ամեն ինչ արվում է այստեղ, որպեսզի հանձնել Թուրքիային այն հողերը, որոնց մեջ ռուսական բանակը չէր մտել:

16:34

Speaker A

Ռուսական բանակը մտել էր Երեւանյան տարածք:

16:38

Speaker A

Այսինքն, որ հանձնեն, ոնց որ ռուսներն էլ էին մեջը, իրենց ձեռքում էր Նախիջեւանը եւ Կարսը:

16:44

Speaker A

Երկուսն էլ հանձնեցին:

16:47

Speaker A

Ես այստեղ թույլ կտամ ինձ նաեւ կասկածել, որ Սյունիքն ու Ղարաբաղն էլ, որ իրենց ձեռը լիներ, լրիվ հանձնելու էին:

16:54

Speaker A

Որովհետեւ իրենք չէին թողնում, որ Սովետական զորքը գա, հասնի Երեւան, մինչեւ այդ պայմանագիրը չստորագրեն:

17:00

Speaker A

Դրոն:

17:02

Speaker A

Լավ, ինձ թվում է չարժեր այս մարդու վրա ավելի շատ ժամանակ ծախսել:

17:06

Speaker A

Ամփոփելով այս ամբողջ պատմությունը, վերջնականում ստորագրվեց 13 հոկտեմբերի 21 թ.-ին Կարսի պայմանագիրը:

17:14

Speaker A

Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Սովետական Ռուսաստանի միջեւ եղբայրության պայմանագիր:

17:20

Speaker A

Բոլոր պայմանագրերը չեղյալ հայտարարվեցին:

17:22

Speaker A

Ու ընկերական պայմանագիր ստորագրվեց իրար օգնելու, աջակցելու:

17:26

Speaker A

Թե ինչքան այդ ժամանակ կարող էր լինել ընկերական, դա իրենց գործն է, որ բոլոր թշնամությունները, բողոքները վերացան:

17:32

Speaker A

Աջարիան անցավ Սովետին:

17:34

Speaker A

Այսինքն Բաթումին:

17:36

Speaker A

Այնտեղ մեծ նավահանգիստ կար, նավթահանող եւ այլն:

17:40

Speaker A

Իսկ Կարսը տվեցին թուրքերին, որը դեռ մայիս ամսում մի տարի առաջ հայերի ձեռն էր:

17:44

Speaker A

Նախիջեւանն էլ թուրքերի կառավարում տվեցին Ադրբեջանին:

17:48

Speaker A

Հիմա ես ուզում եմ մեկ էլ մի վերջին պահը ամփոփեմ էլի:

17:53

Speaker A

Այս որ ասում են՝ Ստալինը տվել է Նախիջեւանն ու Ղարաբաղը ադրբեջանցիներին:

18:00

Speaker A

Հիմա ես մի բան ասեմ:

18:01

Speaker A

Այն ժամանակ Ստալինը այդպես ձայն չուներ, ամեն ինչը Լենինն էր որոշում եւ մնացածը:

18:08

Speaker A

Ու ամենակարեւորը այն է, իրենք այլ մորակային չէին Սովետի կառավարությունը:

18:15

Speaker A

Իրենք տեսան 1918 թ.-ից ոնց դաշնակները իրենց խաբեցին ու գցեցին Բաքվում, հանձնելով անգլիացիներին:

18:22

Speaker A

Ոնց դաշնակները մտցրեցին թուրքական զորքը, ամբողջ Կովկասը գրավել տվեցին անգլիացիների համար:

18:29

Speaker A

Ոնց դաշնակները մայիսի հեղափոխության 1920 թ.-ին ամբողջ ազգին տերորի ենթարկեցին, չթողեցին այն ժամանակ Կարսն էլ իրենցն էր:

18:36

Speaker A

Սաղ էլ Հայաստանինն էր:

18:38

Speaker A

Լրիվ հայ ու այդքան մարդ չէին սպանել թուրքերը:

18:41

Speaker A

Հետո տեսան ոնց դաշնակները իրենց գցեցին, Դրոյի անունը, որ ասին՝ եկեք, հետո վերջիվերջո թուրքերի հետ պայմանագիր ստորագրին, որ հանձնեին:

18:48

Speaker A

Հետո ոնց դաշնակները կառավարության մեջ իրենց արժեքները թողեցին ու մտա Սովետական Կուսակցության մեջ:

18:55

Speaker A

Ի՞նչ է լինեն կառավարության անդամներ:

18:58

Speaker A

Հետո ոնց նորից ապստամբեցին Հայաստանում 40 քանի օր:

19:01

Speaker A

Հետո ոնց նորից Զանգեզուրում ապստամբեցին:

19:05

Speaker A

Հետո ոնց թողեցին, գնացին եւ այլն:

19:08

Speaker A

Ասենք այդ մարդկային արժեքները:

19:10

Speaker A

Այդ խումբը, ով որ Անգլիայի ագենտ էր, իրենք շատ լավ է գիտեն Ստալինի բանը գրեցի, տեսաք, իրենք շատ լավ է հասկանում ով էին, ում համար էին աշխատում եւ այլն:

19:19

Speaker A

Ու եթե դուք կարծում եք, որ իրենք այդ Ղարաբաղում էլ նույն բանը չէին անի, հետո նորից եսիմ որտեղ չէին անի:

19:28

Speaker A

Ասենք այդ մարդկային արժեքներ:

Topics: Դաշնակներ Բաքվի նավթ Հայկական հարց Մայիսյան հեղափոխություն Սովետական Միություն Անգլիա Թուրքիա Ադրբեջան Լենին Բրեստ-Լիտովսկի պայմանագիր

Study this video

- [Flashcards from this video](https://sozai.app/tools/ai-flashcard-generator/?from=transcript&id=16899)
- [Quiz on this video](https://sozai.app/tools/quiz-generator/?from=transcript&id=16899)

Free, made by AI from this transcript. No signup.


---
This is the markdown twin of https://sozai.app/transcript/1920-21-davachanutyun-nzhdeh-aleksandrapoli-karsi-pajmaker-ataturk-mayisyan/ — the same content, without the markup.
Published by SozAI (https://sozai.app). Reuse and quotation are allowed with attribution and a link back.
Machine-readable index: https://sozai.app/llms.txt · data API: https://sozai.app/api/
